Միջազգային հաքերային հանցախումբը ընդամենը մի քանի ժամվա ընթացքում առևանգել է 45 մլն դոլար` մուտք գործելով դեբետ քարտերի տվյալների բազա, նրանք կանխիկ դրամ են կորզել ամբողջ աշխարհի բանկոմատներից:
ԱՄՆ դատախազության խոսքերով տեղի է ունեցել մի քանի հազարի առևանգում բանկոմատներից մագնիսական ժապավենով քարտերի կրկնօրինակների միջոցով, որտեղ կիրառվել են հաքերների միջոցով ստացված մերձավոր արևելյան բանկերի հաճախորդների տվյալները:
Ինչպես նշում է դատախազ Լորետա Լինչը հանցագործները գործել են կայծակնային արագությամբ և աշխարհի տարբեր վայրերից, այդ թվում նաև Նյու Յորքից:
Գործի կապակցությամբ արդեն ձերբակալվել են ԱՄՆ յոթ քաղաքացի, որոնք եկել էին Դոմինիկյան հանրապետությունից:
Հանցագործների զոհ են դարձել մերձավորարևելյան երկու բանկ Rakbank-ը Միավորված արաբական Էմիրություններում և Bank of Muscat-ը Օմանում:
Հանցագործները կանխիկ դրամ են ստացել 27 պետության բանկոմատներից, այդ թվում Ճապոնիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Եգիպտոսից, Կոլումբիայից, Մեծ Բրիտանիայից, Շրի Լանկայից և Կանադայից:Այս մասին հաղորդում է Голос Америки-ն: