«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում, որը կարող է ծավալվել նախկին կուսակիցների միջև։ Բանն այն է, որ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին՝ նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը։ Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել։
Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները ևս։ Այս ամենը խիստ զայրացրել է ԲՀԿ ղեկավարությանը, և նախագահ Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը։ Ի դեպ, «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ Վարդան Օսկանյանի և նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հանդիպումից հետո որոշվել է նաև «Ժառանգության» հետ համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: