«Երեկ «ՉԻ»–ին է դիմել ՀՀ քաղաքացի Մարիամ Հայրապետյանը՝ մեզ հետ զրույցում փաստեր ներկայացնելով այն մասին, թև ինչ է իր հետ պատահել «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը։ «Այստեղ մասնագիտական գործունեություն են ծավալում մարդիկ, որոնց գործունեությունը պարզապես վտանգավոր է նոր ծնվող երեխաների առողջության համար։ Նրանց ոչ պրոֆեսիոնալ մոտեցման ու անմարդկային վերաբերմունքի արդյունքում է, որ այսօր ես ու ընտանիքս կանգնած ենք լրջագույն մարտահրավերների աոջև», մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ մայրը։ Խնդիրն այն է, որ Մարիամի հղիության 9 ամիսների ընթացքում նրան, ինչպես ընդունված է բոլոր հղիների դեպքում, ենթարկել են սոնոգրաֆիական հետազոտության։ Սոնոզրաֆիստը եղել է Էմմա Գևորգյանը, որը ոչ մի անգամ չի զգուշացրել, որ հասունացող պտուղը ինչ-ինչ խնդիրներ ունի։ Որևէ բառ ու ակնարկ չի եղել այդ առիթով։ Հակառակը՝ սոնոգրաֆիական ամեն հետազոտությունից հետո երիտասարդ մորը վստահեցրել են, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ «Կոնսուլտացիոն բժշկից, որն, ի դեպ՝ սոնոգրաֆիստի մայրն է գինեկոլոգ Նելլի Յուզբաշյանից, հաճախ ինքս եմ պահանջել իրականացնել սոնոգրաֆիական հետազոտություն, որպեսզի համոզվեմ, որ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է», պատմեց «ՉԻ» զրացակիցը՝ մի քանի անգամ ընդգծելով, որ ամեն անգամ իրեն հայտնել են՝ ամեն ինչ նորմալ է։
Ծննդաբերությունից անմիջապես հետո՝ հենց վիրահատարանում երիտասարդ աղջիկն իմացել է երեխայի՝ Գոռ Կապատյանի, արատների մասին։ «Թե հոգեբանական ինչ բարդությունների միջով ենք անցել ու շարունակում անցնել՝ դրա մասին էլ կարող եք հասկանալ՝ տեսնելով փոքրիկիս», ասաց Մարիամը՝ նշելով, որ չնայած իր բազմկաթիվ բողոքներին բժշկուհին դեռ աշխատում է նույն բուժհաստատությունում գլխավոր բժիշկ Լ. Ա. Գրիգորյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության ներքո։ «Ոչ նա, ոչ նրա մայրը որևէ ափսոսանքի խոսք չեն ասել ինձ՝ հակառակը խորհուրդ են տվել գոհ ու շնորհակալ լինել եղածով։ Նրանց բացառիկ լկտի կեցվածքին շատ հղիներ են հանդիպել», հայտարարեց «ՉԻ» զրուցակիցը: «Նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար։ Համապատասխան գերատեսչություններից պահանջել եմ անհապաղ քննության ենթարկել փաստը, պատրաստ եմ հանդիպելու նրանց մասնագետների հետ և առարկայական զրույցի միջոցով մանրամասնել տեղի անեցածը։ Նպատակս այն է, որ վերջիններս պատժվեն՝ չկարողանալով այլևս խաղալ ծնվելիք փոքրիկների առողջության ու բախտի հետ։ Խաղալ ու այդ խաղը համարել բնականոն ու նորմալ ընթացք իրենց գործունեության ընթացքում», հայտարարեց խմբագրություն դիմած մայրիկը։
Հավելենք, որ նրա փոքրիկր ձեռքերի հատվածում վերջույթների խնդիրներով է ծնվել։ Այսինքն՝ փոքրիկի ձեռքերն ու մատները լիարժեք ձևավորված չեն եղել, իսկ բժիշկներն այս մասին լռել են։ Բայց սա դեռ ամենը չէ»,–գրում է թերթը։
Ավելի մանրմասն կարդացեք թերթի այսօրվա համարում: