Մայիսի 22-ին «Լեդի Ֆուրշեթ» ընկերությունը տոնում էր իր 4-ամյակը: Տարեդարձին նվիրված միջոցառմանը հրավիրված էին շուրջ 100 զույգեր, որոնք պատրաստվում են ամուսնանալ այս տարի: Վերջիններիս համար կազմակարպվել էր հատուկ խաղարկություն, որի շրջանակներում հաղթողների համար նախատեսված էին բազմաթիվ նվերներ: Միջոցառմանը ներկա էին շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներից երգչուհիներ Ջուսը, Անահիտ Շահբազյանը, Մարիանան, Թինա Քեյը և այլոք:
Միջոցառման և խաղարկության մանրամասների մասին YerevannNews.am-ը զրուցեց «Լեդի Ֆուրշեթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Խլղաթյանի հետ:
«Արդեն 3 ամիս է, ինչ պլանավորում էինք միջոցառումը, և այն պետք է կայանար դեռ ապրիլ ամսին, սակայն սահմանում տիրող լարվածության և երկրում տիրող ընդհանուր իրավիճակի պայմաններում, իհարկե, չէինք կարող թույլ տալ մեզ անցկացնել այն և նախընտրեցինք հետաձգել միջոցառումը: Ընդամենը 5 օր առաջ որոշեցինք օրը և սեղմ ժամկետներում կազմակերպեցինք այս ամենը: Նպատակը հետևյալն էր. մենք հավաքագրեցինք 100 զույգ, ովքեր այս տարի պատրաստվում են ամուսնանալ և հրավիրեցինք մեր տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Նրանցից յուրաքանչյուրը ստացավ 500. 000 դրամի նվեր քարտեր, սահմանված էին նաև առանձին մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը շուրջ 2.500 000 դրամի հասնող ամբողջական հարսանեկան ծառայությունների փաթեթն էր, որը շահեց միջոցառմանը մասնակցող 100 զույգերից մեկը»:
Հարցին, թե ինչով է լեդի ֆուրշետը տարբերվում ոլոտի մյուս ներկայացուցիչներից, պարոն Խլղաթյանը պատասխանեց, որ տարբերվում են, առաջին հերթին, իրենց մոտեցումներով, և խոսքը չի վերաբերում միայն վիզուալ կողմին: Հաճախորդի հետ շփվելու ձևից, սպասարկումից սկսած՝ մինչ սեփական ուրույն ձեռագիրը: «Ունենք մեր առանձնահատուկ սպասքը, ֆուրշետի շարժական սեղանները: Բացի այդ, մենք անընդհատ աշխատում ենք հանդես գալ նորամուծություններով: Այժմ արդեն հասանելի է «խաչեղբայր-հարսնաքույր» ծառայությունը: Զույգերը, ցանկության դեպքում, կարող են օգտվել այս ծառայությունից, որի դեպքում և՛ խաչեղբայրները և՛ հարսնաքույրերը հարսանեկան արարողության սկզբից՝ մինչ հարսանյաց սրահ կուղեկցեն զույգին:
Արդեն 2 տարի է, ինչ համագործակցելով մեր գործընկերների հետ, առաջարկում ենք հարսանյաց հանդեսի ծառայությունների ամբողջական փաթեթ»:
«Հայ զույգերի հետ բավականին հեշտ է աշխատել»,-նշում է Լեդի Ֆուրշեթ ծառայության հիմնադիր-տնօրենը: «Երբ զույգը դիմում է քեզ, արդեն իսկ նրանց հետ շփման ձևից հաճախորդը հասկանում է, որ կարող է վստահել քեզ: Եղել են զույգեր, ում համար կազմակերպել ենք իսկապես խենթ հարսանիքներ: Չկա որևէ սահմանափակում, յուրաքանչյուրի համար ցուցաբերվում է անհատական մոտեցում»: