«Իրավունք» թերթը գրում է.

«Նախօրեին Արարատի մարզի Վեդի գետի Գոռավան գյուղի մոտակայքի կամրջից 20-ամյա երիտասարդ աղջիկն իրեն նետել է գետը։ Բարեբախտաբար, նրան անվնաս դուրս են բերել և հոսպիտալացրել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։ Թե ինչն էր 20-ամյա աղջնակի նման քայլի պատճառը, Գոռավանի գյուղապետարանից մեզ հաջողվեց պարզել միայն հետևյալը.

- Այդ ընտանիքը Վեդիից օրեր առաջ է տեղափոխվել մեր գյուղ՝ բնակվելու, այդքան էլ ծանոթ չենք։ Սակայն ասում են, որ աղջկա նման քայլի պատճառը ծնողների միջև ստեղծված լարվածությունն է։ Հայրն ու մայրը բաժանման եզրին են, սպասում են դատարանի վճռին, իսկ աղջիկը շատ է կապված երկուսի հետ էլ, և ծնողների բաժանումը ծանր է տարել, անգամ հոգեկան շեղումներ են ի հայտ եկել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: