19-ամյա Վահե Եղոյանը քաջաբար կռվել է քառօրյա պատերազմում: Զոհվել է նախօրեին՝ «հրադադարի» ժամանակ:

«Քառօրյա պատերազմում նա գերազանց կատարել է իրեն վստահված մարտական խնդիրը, իրեն դրսևորել է դրական կողմերով, նույնիսկ դեռ նորակոչիկ եղած ժամանակահատվածում, իրեն դրսևորել է որպես աշխույժ, բանիմաց, խելացի զինծառայող»,- ներկայացնում է Զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, մայոր Զավեն Խաչատրյանը: