««Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այս շաբաթ Հայաստան ժամանած ԵԽԽՎ-ում «Պահպանողականներ» խմբակցության անդամ, Բուլղարիայի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Վալերի Սիմյոնովը (լուսանկարում) և կուսակցության երեք պատգամավորները նախօրեին այցելել էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները Բուլղարիայի պատվիրակներին պաշտոնապես ներառել են իրենց հայտնի սև ցուցակում: Այսինքն՝ Վալերի Սիմյոնովը համալրեց ԵԽԽՎ այն պատգամավորների շարքը, որոնց մուտքը Ադրբեջան արգելված է, քանի որ նրանք համարձակվել են այցելել Արցախ:

Ի դեպ, եթե Հայաստանի դիվանագիտությունը էֆեկտիվ գործեր, ապա Ադրբեջանի սև ցուցակը արդեն պետք է վերջ չունենար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: