«Բարսելոնի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսիի կենսագրությունը էկրանավորելու իրավունքը շահել է Լոս Անջելեսի Epic Pictures Group կինոընկերությունը:
Ֆիլմը ենթադրաբար պատրաստ կլինի մինչև աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկը: Սցենարի հիմք է ծառայելու Լուկա Կայոլիի հեղինակած «Մեսսի» գիրքը, որը ներառում է ֆուտբոլիստի նախկին մարզիչների, թիմակիցների, ընտանիքի անդամների և հենց Լեոյի հետ հարցազրույցներ: «Նախագծի նպատակն է ստեղծել մի դրական ֆիլմ, որը հանդիսատեսին կմղի առաջին հայացքից անհնարին թվացող սեփական երազանքի իրականացմանը»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Յուոլդը,-գրում է Փաստինֆոն: