Հնարավոր է վրացական իշխանությունները օրինականացնեն մարիխուանայի օգտագործումը: Այս մասին հայտարարել է աշխատանքի, առողջապահության և սոցաիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեյենկոն: Նրա խոսքերով այն կարող է բերել թմրամիջոցների օգտագործման նվազմանը: Այս մասին հաղորդում է Pravda պարբերականը:
Սերգեյենկոն նշել է, որ հաճախ արգելքների օգտագործումը իրավիճակի վրա հակառակ ազդեցությունն է ունենում: Նա նաև ավելացրել է, որ այս հարցը լուրջ քննարկման կարիք ունի:
Նախարարը կոչ է արել համաշխարհային փորձին` մեկնաբանելով, որ աշխարհի շատ պետություններ, հաշվի առնելով այդ որոշման հնարավոր հետևանքները, օրինականացրել են մարիխուանան: