Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունից։ Բազմապրոֆիլ աշխտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են: Այսօր կիրականացվեն միջնորմի, շնչափողի, բրոնխների և թոքերի խորացված հետազոտություններ: Կատարվում են նաև ողնաշարի և ողնուղեղի ախտորոշիչ միջոցառումներ: Վիրավորը ստանում է մասնագիտական բժշկական խնամք:
 
Գերմանացի բժիշկները, մասնավորապես պրոֆեսորական կազմը, հիացմունք են հայտնել հայ մասնագետների իրականացրած աշխատանքից` սկսած վիրավորման պահից ցուցաբերված առաջին բուժօգնությունից, հիվանդի տեղափոխումից մինչև նեղ մասնագիտական բուժում:
«Մեզ մոտ եղած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն հայ բժիշկների կատարածը գնահատել որպես փայլուն աշխատանք»,-նշել է կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանը:
Նշենք, որ հանգստյան օրերին Արման Լազգիյանի առողջական վիճակը բարելավվել է: Այլևս չունենալով ինտենսիվ մշտադիտարկման և թերապիայի կարիք` նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Արմանը վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել: Կերակրափող-շնչափողային խուղակը ամենայն հավանականությամբ ինքնուրույն փակվել է:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					