Արծվիկ Մինասյանի էկոնոմիկայի նախարար նշանակվելը բավականին դրական ընդունվեց հասարակության կողմից, և մեզնից շատերը դրական փոփոխությունների հույսերը կապում էին հատկապես նրա պրոֆեսիոնալիզմի և քաղաքական դաշտի համատարած տականքության պայմաններում համեմատական ազնվության հետ։ Սակայն այսօր արված հայտարարություններից հետո նորանշանակ նախարարին չեն փրկիր ոչ իր խորը գիտելիքները տնտեսագիտությունից, ոչ էլ առավել ևս հասարակության կարծիքն իր մասին որպես ադեկվատ քաղաքական գործչի։ Այսօր Արծվիկ Մինասյանը անուղղակի կերպով մեզ բոլորիս հասկացրեց, որ ինքը չի պայքարելու ոչ մենաշնորհի, ոչ էլ մեր տնտեսական զարգացումը կաշկանդող մյուս մարտահրավերների դեմ։ Այսօր Արծվիկ Մինասյանը ցույց տվեց, որ ինքը «հանրապետական» ոճի դասական նախարար է, ուստի և այն ամբողջ փտած պետական համակարգի մի մասնիկն է, որտեղ մոռանում են որևէ բան դեպի լավը փոխելու իրենց նախկին մտադրությունների մասին կամ այլ կերպ ասած «փչանում են»։

Եվ ամենավտանգավոր մտայնությունը, որը տիրապետող է դառնում այս համակարգ ընկողների մոտ, ինչպես դա եղավ Արծվիկի հետ, այն է, որ հնարավոչ չէ ինտեգրվել այդ համակարգին, եթե եկել ես ոչ թե օբշյակին ծառայելու, այլ ինչ-որ բարեփոխումների մասին մտածելու։ Հիմա Արծվիկ Միանասյանը արեց իր պաշտոնի համար ամենակարևոր քայլը՝ ինտեգրվեց այդ համակարգին, բայց միևնույն ժամանակ համալրեց այն հարյուրավոր չինովնիկների շարքը, որոնք ոչ այլ ինչ են քան որբի, աղքատի, խեղճ ու կրակի բաժին հաց ուտող։

Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: