ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականնի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր։
Նշենք, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։