«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսին մեկը մյուսի հետևից ձերբակալվեցին ՀՀ պաշտպանության բարձրաստիճան սպաներ: Մասնավորապես նախօրեին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը և ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս մեղադրվում են այն բանում, որ իբրև ՀՀ ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման պատասխանատուներ տարբեր սխեմաներով յուրացրել են պետական միջոցները:

Տարբերակներից մեկով սննդամթերք են գնել փաստաթղթերով, գումարն ամբողջությամբ ստացել են, սակայն գնվածը ամբողջ ծավալով չեն մատակարարել բանակին: Ու հիմա նրանց քննչական մարմիններն առաջարկել են կա՛մ գրել յուրացման ու կոռուպցիոն գործընթացի ողջ մանրամասները, կա՛մ բոլորը կկալանավորվեն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: