ԼՂՀ Ջրական (Ջաբրայիլ) բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի 300 մմ-անոց հրթիռի կտորներ, ինչպես նաև կասետային ռումբեր են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան էջը:

Ըստ այդմ, նշվում է, որ որոնումները շարունակվում են. «Քանի որ տարածքը խիտ բնակեցված չէ, որոնումները կարող են որոշակի ժամանակ տևել»:

Նշենք, որ The Halo Trust բրիտանական կազմակերպությունը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: