«Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ մայիսի 16-ի տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Խոսքը Արսեն Կարախանյանի մասին Է, որը Բեգլարյանի թիկնապահների հետ մասնակցել է նախարարության բակում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Հետախուզման մասին տեղեկությանը մեր զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից հավելելով, որ քննիչը երեկ որոշում է կայացրել Ա Կարախանյանին ներգրավել որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։ Նշենք, որ իրավապահ մարմինները մոտ մեկ շաբաթ է որոնողական աշխատանքներ էին տանում Արսեն Կարախանյանին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ապարդյուն։ Հիշեցնենք, որ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպից տուժել է 5 անձ, որոնցից մեկի վիճակը գնահատվել է ծանր կյանքին վտանգ սպառնացող։ Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 5 անձ, որոնցից երեքը Բեգլարյանի թիկնապահներն են, մեկը նրա վարորդը»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեքթ թերթի այսօրվա համարում: