ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ ազատել Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Համաձայն մեկ այլ հրամանգրի՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Մանվել ԲԱԴԵՅԱՆԻՆ նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ)»: