Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուն հետ է կանչվել Թուրքիա՝ խորհրդակցությունների նպատակով։

Ինչպես տեղեկանում ենք թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքից, պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է։ Կարսլըօղլուն տեղի ժամանակով 14։45-ի ինքնաթիռով թռչելու է Ստամբուլ։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սեփական պատմության մութ էջերը փակելու ճանապարհը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշումներով այլ երկրների պատմությունը սևացնելը չէ»: