«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեղարքունիքի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մանվել Բադեյանը նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան։ Այդպիսով, նա վայր է դնելու պատգամավորական իր մանդատը, և նրա տեղը խորհրդարանում թափուր է մնալու։ Ո՞վ է նրան փոխարինելու ԱԺ-ում։
Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրքը հունիսի 1-ից արդեն ուժի մեջ է մտել և այն մեծամասնական ընտրակարգ չի նախատեսում։ Ուրեմն, այս դեպքում պետք է գործի հի՞ն օրենսգիրքը, որը մեծամասնական թափուր մանդատի համար 80 օրվա ընթացքում նոր ընտրություններ է սահմանում։ Բայց այս դեպքում էլ խնդիրն այն է, որ նախկին Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի լիազորությունների վերջին մեկ տարվա ընթացքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ չեն անցկացվում։ Ստացվում է, ԱԺ-ում և ՀՀԿ խմբակցությունում այդ մի պատգամավորական տեղը թափուր է մնալու»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: