««ՀՀ իրավապահ մարմինները պետք է անհապաղ երրորդ երկրից պահանջեն հանձնել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին», - երեկ «Ժամանակին» ասաց Մարտիրոսյանի գործողություններից տուժած Ռուզան Մարգունին, ում համոզմամբ՝ Մարտիրոսյանը ՀՀ-ում թիկունք ունի, այլապես հետախուզման մեջ գտնվելով՝ Ադրբեջան չէր հասնի, երրորդ երկիր չէր գնա։ «Իմ տանը գտնվելու առաջին գիշերը՝ ժամը 12:00-ին, տանից գնաց, ասացի՝ ուր ես գնում, քեզ հետապնդում են, կծեծեն, ասաց՝ չէ, չէ, պետք է Վոլինկինի տղայի հետ հանդիպեմ, խոստացել են ինձ օգնել որ գնամ արտասահման», - մեզ ասաց տիկին Մարգունին»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: