Նոր սկանդալ Թուրքիայում:

Թուրքիայում սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարում, որպես հավաքարար աշխատող թուրքը , հունիսի 3-ին դատապարտվել է 108 տարվա ազատազրկման: Թուրք հավաքարարը մեղադրվում է սիրիացի երեխաներին սեռական շահագործման ենթարկելու մեջ:

29-ամյա տղամարդը դատարանում չի ժխտել իրեն առաջադրված մեղադրանքը և կատարել սենսացիոն հայտարարություն՝ ասելով, որ ճամբարի ղեկավար աշխատակիցները ևս սիրիացի տղա երեխաներին ենթարկում են սեռական շահագործման: Ըստ նրա ճամբարում տղա երեխաներին վճարում են 2-5 լիրա ($ 0.70- $ 1.70) և սեռական հարաբերություններ ունենում :

Խոսքը մասնավորապես վերաբերվում է Թուրքիայի հարավ- արևելյան Գազիանթեփի քաղաքում սիրիացի փախստականների համար տեղակայաված Նիզիփ ճամբարի մասին:
108 տարի ազատազրկման դատապարտված անձը դատապարտվել է ութ սիրիացի տղաների նկատմամաբ սեռական գործողոություններ իրականացնելու մեղադրանքով:
Այս լուրը մեծ վրդովմունք է առաջացրել միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Միջազգային կառույցները սկսել են մեղադրել Թուրքիային՝ պայմանագրերով իրեն վերապահած պարտավորությունները չկատարելու մեջ:
Թուրքիան 2.7 միլիոն փախստականների համար միջազգային հանրությունից տարբեր ճանապարհներով ստանում է աստղաբաշխական գումարներ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դժգոհել է Թուրքիայի իշխանությունից և փախստականների նկատմամբ Թուրքիայի պարտավորությունների թերի կատարումից:

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջից: