ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ով նախօրեին կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, տեղափոխվել է Երևանի կայազորային հիվանդանոց:
Նշենք, որ մայիսի 30-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գիշերը ձերբակալվել են ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Մելս Չիլինգարյանին և Արմեն Մարգարյանին՝ 375-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական դիրքը չարաշահելը, որը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Ինչպես տեղեկացրել էինք՝ իրենց դիրքի չարաշահման համար մեղադրվող բարձրաստիճան սպաներին քննչական մարմինն առաջարկել է կա՛մ գրել յուրացման ու կոռուպցիոն գործընթացի ողջ մանրամասները ցուցմունքներում, կա՛մ բոլորը կկալանավորվեն: