Ադրբեջանական գրեթե բոլոր կայքերը հղում կատարելով թուրքական Anadolu լրատվական գործակալությանը հաղորդում են,որ Նիդերլանդների փոխվարչապետ Լյուդովիկ Աշերը հայտարարել է,որ Ամստերդամը չի ճանաչելու 1915 թ-ի հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն և շարունակելու է օգտագործել "խնդիր" արտահայտությունը այդ իրադարձությունների վերաբերյալ՝ինչպես դա ընդունվել է 2004 թ-ի օրենդիր մարմնի կողմից...

Կամ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածում Anadolu-ի անունից կամ Anadolu-ն է ստում Լյուդովիկ Աշերի անունից, կամ էլ Հոլանդիայի փոխվարչապետն է անգրագետ և ստախոս...

Հիշեցնեմ,որ Նիդերլանդները մտնում են այն 30 պետությունների մեջ,որոնք օրենսդիր կամ գործադիր իշխանությունների մակարդակով ճանաչել են Հայերի ցեղասպանությունը...Հոլանդիայի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թ-ի դեկտեմբերի 21-ին,որի վերաբերյալ բանաձև է ընունել,որն առակա է համացանցում և ի հեճուկս Աշերի այնտեղ կա ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառը:

ՀՀ արտգործնախարարությունը պետք է պահանջի Հոլանդիայի կառավարությունից բացատրություններ տալ իր անդամ Աշերի այս հայտարարության վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում ներողություն խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար...

Հ.Գ.Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելուց հետո Անկարան ջղաձգումների մեջ է հայտնվել... Ամոթը մի կոմղ դրած այլ պետությունների ներկայացուցիչներից հարցնում են,թե կճանաչեն Հայերի ցեղասպանությունը թե՝ոչ..."Չենք ճանաչելու" պատաղխանը ստանալու համար թուրքերը լավ կանեն այդ հարցը ուղղեն Ադրբեջանի,Սաուդյան Արաբիայի,Սոմալիի,Ջիբութիի,Սուդանի,Պակիստանի և այլ թափթփուկ-պետությունների ներկայացուցիչներին ու շատ ուրախանան դրանից...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: