Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու հայկական հանրապետությունների միջև գոյություն ունեցող ռազմական համագործակցության շրջանակներում, հուլիսի 4-ի երեկոյան այցելել է ԼՂՀ, եղել առաջնագծում:
ՀՀ պաշտպանմության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը ՊԲ-ի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և ՊԲ-ի բարձր հրամանատարության հետ այցելել են առաջնագծի հյուսիս արևելյան ուղղություն:
Մատաղիս-Թալիշ հատվածում Սեյրան Օհանյանը և Լևոն Մնացականյանը այցելել են առաջնագծի տարբեր դիրքեր, զորքերի հետ տեղում հետևել մարտական ծառայության իրականացմանը, քննարկել զորքերի պատրաստությանը առնչվող խնդիրներ, հետևել կատարվող ինժեներական աշխատանքներին, զորքերի կենցաղային պայմաններին և սնունդին: Նույն օրը նախարար Օհանյանը գիշերը անցկացրել է զորքերի հետ նշված հատվածում:
Հունիսի 5-ին նախարար Սեյրան Օհանյանը շարունակել է իր աշխատանքային այցը և ԼՂՀ սահմանագծի տարբեր հատվածներում ՊԲ հրամանատարության հետ եղել է տարբեր դիրքերում, լսել հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման և համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ: