Հայաստանյան գրեթե բոլոր և ռուսաստանյան շատ ԶԼՄ-ներ անդրադարձել են Մոսկվայում տեղի ունեցած հերթական "դարի հարսանիքին"...Նորապսակներն էին բարերար, "Տաշիր Գրուպ"-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի որդին՝Սարգիս Կարապետյանը և գեղեցկուհի Սալոմե Կինցուրաշվիլին...Սակայն քչերը գիտեն,որ Safisa ռեստորային համալիրը,որտեղ անցկացվել էր հարսանեկան շքեղ արարողությունը, անցյալ տարվա նոյեմբերից Մոսկվայի արբիտրաժային դատարանի որոշմամբ ազգությամբ հրեա,սակայն թրքասեր գործարար Թելման Իսմայիլովի սնանկ ճանաչվելու պատճառով անցել է Ադրբեջանի Միջազգային Բանկի Մոսկվայի մասնաճյուղին,որին բավական մեծ գումարներ էր պարտք Թ.Իսմայիլովը և չէր կարողացել այն վճարել...Իսկ Ադրբեջանի Միջազգային Բանկի բաժնետոմսերի 50,2% պատկանում են Ադրբեջանի Ֆինանսների նախարարությանը,այսինքն՝Ադրբեջանին...Բաժնետոմսերի մյուս մասը տնօրինում են բազմաթիվ ներդրողներ՝հիմնականում Ադրբեջանից...Այստեղից հետևություն. Սամվել Կարապետյանի կողմից Safisa ռեստորանային համալիրին վճարված ահռելի գումարները տեղափոխվելու են Բաքու...

Այսուհետ,շատ լավ կլինի,եթե մեր հարուստ հայրենակիցները ավելի "ուշադիր" լինեն,թե ու՛ր են այցելում և իրենց կողմից վճարված գումարները ու՛մ գրպաններն են նստում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: