Ստավանգերի շախմատային գերմրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը զարմանալիորեն թույլ խաղ ցուցադրելով՝ սպիտակ խաղաքարերով 38-րդ քայլին պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Հաղթական միավոր վաստակեց նաև Նակամուրան, որը սևերով հաղթեց աշխարհի չեմպիոն Անանդին: Ոչ-ոքի ավարտվեցին Կարլսեն – Սվիդլեր, Վան Հաո – Ռաջաբով և Տոպալով – Համեր պարտիաները: Մրցաշարային աղյուսակում հետևյալ պատկերն է. Կարյակին՝ 4, Նակամուրա՝ 2,5, Անանդ, Արոնյան, Կարլսեն, Սվիդլեր, Ռաջաբով՝ 2- ական, Վան Հաո, Տոպալով՝ 1,5 – ական, Համեր՝ 0,5 միավոր:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սևերով մրցելու է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: