Այսօր վաղ առավոտյան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Նրան ծեծելուց հետո թողել են փողոցում, ավելի ուշ դեպքրի վայր է հասել շտապօգնության մեքենան:
Պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց, նա այժմ հետազոտվում է բժիշկների կողմից։
Նշենք, որ երեկ Հայկ Խանումյանը ԼՂՀ նախագահի նստավայրի դիմաց Սամվել Բաբայանի աջակիցների հետ միասին պահանջում էր Բաբայանին նշանակել ԼՂՀ պաշտպանության նախարար: