«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ այն փաստին, որ այսօր վաղ առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձեց կանխել Զ. Փոստանջյանի խոսքը, սական վերջինս շարունակեց, ասելով. «Հրատապ է, մեր գործընկերոջ կյանքին վտանգ է սպառնում, Հայկ Խանումյանը մարմնական վնասվածք է ստացել, քանի որ նրան դաժան ծեծի են ենթարկել, կոչ եմ անում, որպեսզի դատապարտող հայտարարությամբ հանդես գանք և պահանջենք, որպեսզի պարզեն, թե ովքեր են ծեծի ենթարկողները: