Դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում` Կապան քաղաքի անչափահաս բնակիչներին ոգելից խմիչք և ծխախոտ վաճառելու համար Կապանի քաղաքապետի կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել «ՄՄ» մթերային խանութի անհատ ձեռնարկատեր Հ. Դավթյանը և «Մատադոր» սրճարանի աշխատակից Մ. Խաչատրյանը:

Անչափահասները, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դրսևորել են հակաօրինական վարքագիծ և կատարել հանցագործություն,-գրում է Փաստինֆոն:

Հաշվի առնելով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, օրինախախտումների կատարմանը նպաստող պայմանների վերացման խնդիրների կարևորությունը՝ դատախազությունը պարզաբանում է, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելը համարվում է զանցանք, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն: