Մայիսի 9-ին տոնական տրամադրությունն Արցախում համակել էր բոլորին` երկրի նախագահից, բարձրաստիճան զինվորականներից սկսած մինչև քաղաքացիներ, որոնք տեսել են հաղթանակի դժվարություններն ու վայելել բերկրանքը:

Շուշիում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ պարին միացավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն ու բարձրաստիճան զինվորականներ:

Panorama.am-ի նկարահանող խումբը նախատոնական, տոնական ու հետտոնական օրերերին եղել է Ստեփանակերտում, Շուշիում, այցելել առաջին գիծ` զրուցել դիրքերը հսկող զինվորների հետ:

Առաջիկա օրերին ընթերցողներին կներկայացնենք Շուշի մտած առաջին ազատամարտիկի հետ հարցազրույցը, սահմանը հսկող զինվորի ու առաջին անգամ Արցախ այցելած սլովակ լրագրողի մտորումները, ինչպես նաև այլ տեսանյութեր: