ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ խոսելով հունիսի 5-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հավաքից հետո իրեն՝ ԼՂՀ ՊԲ ղեկավար նշանակելու առաջարկով կազմակերպված ակցիայի մասին, որը կազմակերպիչը եղել է այսօր ծեծի ենթարկված Հայկ Խանումյանը, ասել է. «Հայկ Խանումյանը ղալաթ ա արել, որ ինձ առաջարկում ա: Որ խնդրեն էլ, պարոն Բաբայանը պաշտպանության նախարար չի ուզում»: Հարցին, թե ինչո՞ւ երեկ չասացիք, որ նման ցանկություն չունեք, նա պատասխանել է, որ ինքը չի իմացել այդ մասին: