Հեռուսատահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը սրտի վիրահատություն է տարել: Գրում է Life News-ը:

Հաղորդավարին դեպի սիրտը տանող անոթներում տեղադրել են երկու ստենդ: Ինչպես հայտնել են, վիրահատությունը բարեհաջող է անցել: Սակայն Յակուբովիչին սպասում է ևս մեկ դժվար վիրահատություն, որից հետո կվերագանգնվի հեռուստահաղորդավարի սրտի նորմալ ռիթմը:

Նշենք, որ սիտի հետ կապված խնդիրները Լեոնիդ Յակուբովիչի մոտ առաջացել են մի քանի տարի առաջ: Մի անգամ նկարահանումների ժամանակ հաղորդավարը վատացել է և անձնակազմը ստիպված է եղել շտապօգնություն կանչել: Այս անգամ հաղորդավարը բժիշկների միջամտության է դիմել, երբ սրտի ցավեր է ունեցել և գրեթե կորցրել է գիտակցությունը: