Նոր և խոստումնալից հորիզոններ երիտասարդ կոմպոզիտորների համար. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայկական երաժշտական համաժողովն անցկացրել է երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթ:

Մասնակցել են 17-35 տարեկան կոմպոզիտորներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Լավագույն 9-ը ստեղծագործություններն անցել են եզրափակիչ փուլ: Հաղթողները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից արժանացել են դրամական խոշոր պարգևների: