Ֆիլիպ Կիրկորովը չի կարողացել անտարբեր մնալ «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որի սկիզբը տեղի է ունենալու այսօր` Շվեդիայում: Երգիչը, որը ռուսական շոու բիզնեսում երկար ժամանակ համարում են Եվրատեսիլի մասնագետ, մասնակցություն է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Մամադովի երգի պատրաստությանը:
Ինչպես պարզել է Heat.ru Կիրկորովը ադրբեջանական խմբին տրամադրել է իր անձնակազմի լավագույն պարողին Ալեքսանդր Կուզմինենկոին,որն էլ հենց գլխավոր աստղն է լինելու ադրբեջանական համարի:
Ադրբեջանական համարի բեմադրությունը կազմակերպել է Կիրկորովի ընկեր Ֆոկաս Եվանգելինոսը,որը պատրաստել է նաև Դիմա Բիլանի բեմադրությունը Եվրատեսիլում:
Հիշեցնենք, որ կես տարի առաջ Բաքվում չեղյալ էր համարվել Կիրկորովի համերգը, որի բոլոր տոմսերն արդեն վաճառված էին: Ինչպես հետագայում պարզվել էր համերգի չկայանալու հիմնական պատճառը եղել էր այն, որ երգչի հայրը Բեդրոս Կիրկորովը ստանձնել էր հայ երգչի օժանդակությունը: