«Հրապարակ» թերթը գրում է.
«Երիտասարդ կանայք ու աղջիկներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զենքի ու դրան տիրապետելու նրբությունների նկատմամբ։ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ում զենքից օգտվելու անվճար դասընթացներ են կազմակերպվում կամավորականների համար, որոնք Արցախ մեկնելու ցանկություն ունեն։ Մեզ հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի Միացյալ ռազմատեխնիկական դպրոցի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը զարմանքով նշեց, թե իր երկարամյա պրակտիկայում զենքի նկատմամբ իգական սեռի ներկայացուցիչների կողմից նման մեծ հետաքրքրություն չի տեսել։
ԴՕՍԱԱՖ-ն օրը երկու հերթափոխով պարապմունքներ է անցկացնում, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդ կանայք ու աղջիկներ են։ Ի դեպ, մեր զրույցի պահին էլ Մուրադյանին էր զանգահարել մի կին ու ճշտում էր պարապմունքների պայմաններն ու ժամերը։ «Այսպես որ շարունակվի, հայկական բանակում միգուցե շուտով ծառայության անցնեն նաև աղջիկները, ինչպես որ իսրայելական բանակում է»,–նկատեց Մուրադյանը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: