«Վալես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ վաշխառության հետ կապված գործերով իրենց են դիմել բազմաթիվ ընտանիքներ, մասնավորապես՝ Ռոբերտ Պետրոսյանը, Զինաիդա Մելիքյանը, Գայանե Թումասյանը, Դավիթ Ստեփանյանը։

«Երբ տոկոսով տրված գումարները գումարում ես, դառնում է մեծ թիվ, իսկ դատախազությանը թևերը փռել է Երիցյանի վրա։ Երբ հիմա ասում են, թե գումար չկա զենք, զինամթերք գնեու համար, կոռուպցիայի դեմ են պաքարում, բա մենք 2 տարի է՝ Երիցյանի արածների դեմ պայքարում ենք, մեկը չի հարցնում՝ Երիցյան ջան, 900 հազար դոլարը, որ դու տվել ես, որտեղի՞ց, քաղավիացիայի՞ց, ինչպե՞ս, երբ դու ընդամենը երկու տարի ես աշխատել պետի պաշտոնում», հարցնում է Մ. Պողոսյանը։ Կան ձայնագրություններ, որոնցից մեկում պաշտոնատար անձն ասել է, թե՝ «գումարն իրենը չի, մի մասը կագեբեի գեներալի փող է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: