«Չեմ բացառում, որ ընտրություններից հետո Պարույր Հայրիկյանն Ազգային ժողովում պաշտոն ունենա»,- նշում է ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Վերջինս համոզված է, որ ԱԻՄ առաջնորդի և իշխանությունների միջև գործարք կա. «Նա պետք է պարզաբաներ, թե ինչու էր այս խոչընդոտն իրականում անհաղթահարելի»:

Վարդան Սեդրակյանի խոսքերով ,եթե Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը գերտերությունների ծրագիրն է, ապա հաջորդ կրակոցի դեպքում վրիպում չի լինելու:

«Եթե ես հնարավորություն ունենայի, ապա անպայման կդիմեի Սահմանադրական դատարան: ԿԸՀ-ն հայտարարել է, որ այլ թեկնածուներն այդ իրավունքը չունեն, օրենքում նման դրույթ չկա»,- նշեց էպոսագետը: