ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն տարավ տպավորիչ հաղթանակ, ինչի մասին իրենք դեռ ամիսներ առաջ էին խոսում:

«Եթե ընդդիմություն չկա, կառավարման մոդելը չի ստացվում»,- ասաց Գալուստ Սահակայանն ու հավելեց, որ եթե ընդդիմություն չկա, ինչը մեր երկրում, ըստ նրա  արդեն չկա, այդ դեպքում իշխանությունը հենց ինքն է ընդդիադիր կեցվածք որդեգրում.« Ինքը՝ հասարակությունը պետք է պատրաստ լինի, որպեսզի Հայաստոնւմ ձևավորվի լուրջ ընդդիմություն»,- ասաց նա և հավելեց, որ մեզ մոտ ընդդիմությունը միայն հանրահավքներով է ցույց տաիս, որ ինքն ընդդիմություն է:

Իսկ  այն, որ մեր երկրում արտագաղթի թիվն օրեց օր աճում է Գալուստ Սահակյանի կարծիքով արտագաղթողների մեծ մասը Հայաստանը լքել են դեռ Խորհրդային միության տարիներին և այդ 2,5 միլիոն մարդը այն ժամանակ է դուրս եկել երկրից:

Այսուհանդերձ ՀՀԿ-ական պատգամավորն  ասաց, որ Հայաստանում դեռ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում մարդու իրավունքների ոլորտում։

Տեսանյութը՝  YerevanNews.am-ի: