Հունիսի 8-ին Հայ-Ռուսական համալսարանը հյուրընկալեց Գավառի մանկատան սաներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում: Համալսարանի ուսանողները իսկական տոնի վերածեցին այդ օրը մանկատան սաների համար՝ կազմակերպելով համերգ, մի շարք խաղեր, մուլտֆիլմի դիտում և այլ հետաքրքիր միջոցառումներ:
Հայ-Ռուսական համալսարանն ամեն տարի յուրովի է նշում երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումները:
Արդեն ավադույթ է դարձել համալսարան հրավիրել տարբեր մանկատների սաների և նրանց համար այդ օրը հիշարժան դարձնելը:
Անցած տարի համալսարանը հյուընկալել էր Գյումրու «Հույս» տուն-ինտերնատի երեխաներին:
Ավանդույթի համաձայն միջոցառումներին մշտապես իր մասնակցությունն է ունենում նաև Համալսարանի Ուսմունք դպրոցը: