Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհը նման է կայքն ու մահը կապող ճամփաբաժանի. եթե թեքվում ես Օձունի ճանապարհ՝ հաշվիր դրախտում ես, եթե գնում ես ուղիղ՝ բարևներ դժողքից:
Սարերի մեջ գտնող նեղ ճանապարհերը հաղթահարելու դեպքում առնվազն մի քանի հարյուր հազար կպահանջվի մի մարդաբոյ խորություն ու դարերի պատմություն ունեցող փոսերն ընկած մեքենան խելքի բերելու համար, նույնքան էլ՝ առողջությունդ վերականգնելու համար:
Դժողքը լիարժեք է դառնում, երբ դիմացից դաաաանդաղ գնում է տոննանոց ֆուռ, ու քանի որ երկրորդ մեքենայի տեղ չկա, տեսանելիություն չկա, վազանց անելու մասին կարող ես միայն երազել: «Երջանկությունը» լիարժեք է դառնում, երբ անձրև է գալիս, իսկ Լոռիում անձրև գրեթե միշտ է գալիս, ու էն մարդաբոյ փոսերը, որոնք անձրևի ժամանակ գոնե տեսնում ու շրջացնում էիր, լցվում են ջրով՝ դառնալով անտեսանելի:
Էս տխուր պատկերն Աստծու կողմից մոռացված ինչ-որ գյուղ տանող ճանապարհին չէ, սա Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ՄԻԱԿ ճանապարհ է. մեծ բեռնատարներն Օձունով չեն կարողանում երթևեկել, ոլորանները շատ են: Տրանսպորտի նախարարին պատժելու համար շաբաթը երեկու անգամ գործողեք Ալավերդի՝ հետադարձով:
Մոդերատոր Մոդերա