Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ հարցում է կատարել Դորտմունդի «Բորուսիային»,- գրում է «Դեյլի Մեյլ»-ը:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել մեկ տարուց սպառվող պայմանագրի ժամկետը, այդ պատճառով գերմանական ակումբը հույս ունի 25 միլիոն ֆունտով (մոտ 32 միլիոն եվրո) վաճառել նրա տրանսֆերը:
«Մանչեսթեր Յունայթեդից» զատ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին» և «Յուվենտուսը»: