ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 10-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 87 շենքի բնակարաններից մեկում, բնակարանի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին ընկած է եղել Ա. Խ.-ը: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: