Բաքվում «իրարանցում» է առաջացել մի «սարսափելի» դեպքի հետևանքով: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնաբերվել է ՀՀ քաղաքացու անունով վարորդական վկայական։ 

Չարաբաստիկ փաստաթուղթը գտնվել է Բաքվի Սաբունչինի շրջանում։ Պարզվում է, որ Բաքիխանով ավանի Մեհմանդարովի փողոցի համար 8 տան բնակիչ, 1979-ին ծնված Իլքին Մամեդովն իր տան առջև գտել է հային պատկանող փաստաթուղթ։

Նշվում է նաև, որ փաստաթուղթը ՀՀ քաղաքացի, 1982-ին ծնված Ալեքսանդր Առաքելյանի անունով վարորդական իրավունք է, որը տրվել է քաղաքացուն 2014-ի օգոստոսի 27-ին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։