«Պուլս» գեյ ակումբի սարսափելի դեպքի ու հայերի համատարած «լավ ա արել սատկացրել ա» օրգազմատիկ օրգիայի համադրության ֆոնին էլի վաղուցվա տեսարանն աչքիս առաջ եկավ։
Խաչմերուկում կարմիրի տակ կանգնած եմ մեքենայով։ Մեկ էլ աչքս ընկավ կողքի գծի մի քիչ առաջ կանգնած երթուղայինի մեջ։ Ամենահետևը նստած են երկու 18-20ամյա քյառթուշ։ Սաքուլիկ ու Վզգուլիկ, քեփսլոք դեմքերով, մինչև աչքերը չոլկաներով, ծռոտ բերաններով, սևազգեստ, «գոմիկ վառող, փՌթող, խեղդող» ոսկե ինտելեկտի տեր կոնտինգենտի ներկայացուցիչներ։ Մի խոսքով, էն որ իրար հետ հեռախոսով խոսում են, մտածում ես մեգակրքոտ սիրուհու հետ են խոսում. «ազիզզզ, կյանքսսս, ջիգյար, սրտիդ մեռնեմ, մռութ»։
Մեկ էլ տեսնեմ մեկը թևը գցեց մյուսի ուսավզախառը, ու, համոզված եմ՚ բացարձակ չգիտակցված, սկսեց բութ մատով շատ նուրբ ու ի միջիայլոց շոյել կողքինի ծոծրակը, պարանոցի կողքը երկայնքով, մեկումեջ էլ ականջի բլթակը։ Էն որ էդքան ասում ենք լատենտ գեյ, լատենտ գեյ, էդ շարքից էլի։
Որ էդ քյառթուշին պարզապես հարցնես. «Լսի, էդ ընկերդ սիմպածիչնի ու սեքսուա՞լ ա քեզ համար, կարո՞ղ ա ուզում ես իրեն», տեղում կրակայրիչը կհանի, կվառի քեզ։ Բայց կարող ա ինքը, գիշերն էդ ընկերոջ մասնակցությամբ երազ ա տեսնում ու սառը քրտինքով վեր ա թռչում, ջուր ա խմում վախից։ Ողորմելի դիսոնանս ա, ըստ իս։
Ասածս ինչ ա, էդ 49 հոգին մահացան ուղղակի նրա համար, որ գեյ են։ Դա ծայրահեղ ողբերգությունների շարքից ա։ Ոնց որ տարիներ առաջ սևամորթները մահանում էին, որովհետև սև են։ Ուղղակի սև։
Մեկ էլ ասածս ինչ ա. մեկ-մեկ, ոգու կորով մարզելու համար, պատկերացրեք, որ ձեր, այ հենց ձեր հրաշք, խելացի, համովիկ, ձեր կյանքի գանձ, օրինակ 5 տարեկան տղան մեծացել ա ու փաստացի գեյ ա։ Ու ինչ-որ մեկը միայն դրա համար ուզում ա սպանի իրեն։ Հըլը իրապես զգացեք դա, գիտակցեք։ Ինչ զարհուրելի ա չէ՞։
Լուսի Քոչարյանի ֆեյսբուքյան էջից: