Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը՝ 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ այդ վարման կարգով ձայն խնդրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով հայտարարեց, թե նախագիծը բերվել է օրենքի խախտմամբ, քանի որ ազդեցության գնահատականները չեն ներկայացվել զուգահեռ: