Հունիսի 15-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Խ. Հ.-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ Կետրոնի բաժին: