««ՉԻ» տեղեկություններով՝ հունիսի 15-ին Երևանում հերթական դժբախտ դեպքն է գրանցվել։ Հարավկովկասյան երկաթուղու Երևանի լոկոմոտիվային դեպոյում՝ 3-րդ հարկից 53-ամյա տղամարդ է ընկել և մահացել։ Իրավապահ համակարգի աղբյուրներից հայտնի դարձավ, որ մահացած տղամարդը Վաչագան Մխիթարյանն է՝ ներկարար, «Սեթշին» ընկերության աշխատակից, ապրում է Նոր Նորքի 9-րդ զանգվածում։

Հետաքրքիր է՝ ինչ հանգամանքներում է աշխատակիցը մահացել, ի՜նչ կպարզի քննությունը այս մասով, արդյո՞ք այս դժբախտ պատահարը կապ ունի աշխատանքային կանոնների պահպանման հետ, թե՞ ոչ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: