«Հրապարակ» թերթը գրում է.

«Դաշնակցության և Հանրապետականի «ամուսնությունից» հետո «հարսնաքուր» ԲՀԿ-ն ու «խաչեղբայր» ՀԱԿ-ը կրկին սիրահարվել են միմյանց, և չի բացառվում, որ առաջիկայում կրկին միություն կազմեն` ներգրավելով նաև այլ ուժերի։ Այդ առնչությամբ արդեն խոսակցություններ կան, ու չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի կողմից կառավարվող ԲՀԿ-ն ու Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ն ընդհանուր դաշինքով մասնակցեն ԱԺ ընտրություններին. փողը՝ ԲՀԿ-ից, կառույցներն ու ընդդիմադիր իմիջը՝ ՀԱԿ-ից ֆորմատով, չթողնելով, որ փոշիանա Գագիկ Ծառուկյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո անտեր մնացած էլեկտորատը, ինչին դեմ չէ նաև Սերժ Սարգսյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: