Զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ստուգող հանձնաժողովը` շարային ստուգատեսի ընթացքում ստուգել է անձնակազմի առկայությունը, զինծառայողների արտաքին տեսքը, հանդերձանքը, սպառազինության, զինվորական ծառայության և մարտական պատրաստության փաստաթղթերի վիճակն ու անձնակազմի ֆունկցիոնալ պարտականությունների, կանոնադրությունների և ղեկավար փաստաթղթերի իմացության մակարդակը:
Անցկացված շարային ստուգատեսից և հանդիսավոր երթից հետո զորամասի անձնակազմը` բարձր գնահատականի ակնկալիքներով, մասնակցում է մարտական պատրաստության առարկաների ստուգարքներին ու քննություններին:
ԶՈւ 2016թ. պատրաստության պլանի համաձայն` ամփոփիչ հսկողական ստուգումները զինված ուժերի ստորաբաժանումներում կշարունակվեն մինչև հունիսի 20-ը:
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, սերժանտ Արթուր Մարդանյան