Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Սարգսյան-Պուտին-Ալիեվ եռակողմ հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այսօր՝ հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

Նախնական տեղեկություններով, ՌԴ նախագահը առանձին-առանձին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ ավելի ուշ երեք նախագահները բանակցություններ կվարեն միասին:

Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: