Վերջերս թեժ քննարկումների առիթ տվեց Ազգային ժողովի կաղմից արված հրապարակումը, որով նախատեսվում է՝ Հայաստանի Հանրապետության՝ Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում ընդունել ՀՀ, վարչատարածքային բաժանման մասին օրենքը:

Այս մասին YN.am-ը ( Yerevan News - Երևան նյուզ լրատվական կայքը ) զրուցեց Տավուշի մարզի, Կողբ և Բերդավան գյուղերի բնակիչների հետ, ովքեր կիսվեցին իրենց մտահոգությամբ:

Բերդավանցի 18- ամյա զրուցակիցս, ով չցանկացավ անունը հրապարակել, նշում է, որ գյուղում, լարված իրավիճակ է ստեղծվել վերջին իրադարձությունների հետ կապված.

- Գյուղացիները դեմ են, ու բողոքում են, մինչև անգամ պատրաստ են անձնագրերը հանձնել իբրև բողոքի նշան։

Մեր այն հարցին, թե ինչպես կորակի, այս քայլը, քաղաքական թե՞ այլ նկատառումներից բխող, նա պատասխանեց. « քաղաքականությունից ինձ հեռու եմ համարում, ուստի չեմ կարող տեղին մեկմաբանություն տալ, բայց այնուամենայնիվ կարծում եմ՝ մեր կառավարությունը բարի նպատակներով է էդ քայլին դիմել, մասնավորապես, որոշ թղթաբանական հարցերին լուծում տալու, ժամանակի կրճատման և այլնից զերծ մնալու նկատառումներից ելնելով:

Մեր զրուցակցի կարծիքով՝ այս պարագայում, գոնե նման խոշոր բնակավայրերում պետք է նախապես սոցհարցումներ անցկացվեին, որոշակի ուսումնասիրություններ կատարեին: Տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում, պարզելու համար թե, որքանով են, այս բնակավայրերը նպաստավոր ձուլման տեսանկյունից, և ի վերջով հաշվի առնվեր բնակչության կարծիքը, ոչ, թե, անտեսվեր»:

Ապա վրդովված ավելացնում է. «Որոշ մանր գյուղերի միաձուլումը դրական ազդեցություն կունենա , իսկապես, բայց ոչ Բերդավանի և Կողբի նման ձևավորված, կայացած ու միմյանցից տարբերվող գյուղերի համար»:

Այնուհետ վստահորեն ավելացնում է. «չնայած այս պահին սովորում եմ, և ապրում եմ Երևանում, բայց դա ժամանակավոր է, և ես էլ գյուղացիներիս հետ միասին դեմ եմ էդ գաղափարին։ Երկու տարբեր գյուղեր, իրենց առանձին ու տարբեր կենսակերպով։ Միացումը խառնաշփոթ կմտցնի, այն էլ պետության սահմանի եզրին»։

Մյուս զրուցակցիս՝ 53-ամյա Կողբեցի Անժելա Եսայանի խոսքով նույնպես, համայնքների միավորումը իր հետ չի բերում ոչ մի դրական արդյունք:

Իսկ այն հարցին, թե ինչ հեռանկար է տեսնում նա պատասխանեց. «Հեռանկար չեմ տեսնում, բացարձակ, դրական կողմ ևս: Այս փոփոխությունն ըստ իս, իր հետ բերում է շատ բարդություններ, սկսած կենսաձևի փոփոխությունից:

Անահիտ Բարսեղյանն էլ իր հերթին ավելացնում է. «Փոքր համայնքները «կուլ են գնալու» մեծ համայնքների կողմից, իսկ արդյունքում տուժողն ո՞վ է, իհարկե մարզի բնակիչը»:

Այնուհետ ավելացնում է. «Պատկերացնենք, այսպիսի իրավիճակ՝ Բերդավանի մի բնակչի անհրաժեշտ է ինչ-որ տեղեկանք, նա ուզած-չուզած պետք է հասնի Կողբ, որպեսզի ստանա այն, իսկ, եթե նա նույնիսկ, տրանսպորտի գումար չունի՞, ուր է գյուղացուն աշխատանք, եղած գումարով էլ հազիվ վարկ է փակում, էրեխի օրվա հացը վաստակում…

էլ չեմ խոսում աշխատատեղերի նվազման մասին, գյուղապետի նոր ընտրությունների մասին, որը ինչ խոսք, նոր մտածմունքների ու անհամաձայնության առիթ կտա, բայց մեզ լսողն ո՞վ է»:

Հավելենք, որ օրերս Ազգային ժողովը թեժ քննարկումների և բանավեճերի արդյունքում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը:

Պատրաստեց՝ Ռուզաննա Աղաբաբյանը